ԱՊՀ ռազմաօդային ուժերը զորավարժություններ են կատարում

ԱՊՀ ռազմաօդային ուժերը զորավարժություններ են կատարում
ԱՊՀ երկրների ռազմական ինքնաթիռները, որոնք ներգրավված են հակաօդային պաշտպանության ոլորտում, սկսել են զորավարժությունները ռուսական ռազմաօդային ուժերի ընդհանուր հրամանատարության ներքո։ Այս մասին հայտնում է ՌԴ Պնախարարությունը։ Նշվում է, որ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 100 ինքնաթիռ ԱՊՀ բոլոր երկրներից։ Զորախաղերին ներգրավված են հիմնականում Су-27, МиГ-29, МиГ-31, Як-130 տեսակի ինքնաթիռներ, ինչպես նաեւ ռմբարկու Су-24, Су-34, Су-25ինքնաթիռներ,  Ту-22, Ту-160, Ту-95 հեռահար ավիացիան ներկայացնող ինքնաթիռներ եւ Ка-27, Ми-8 ուղղաթիռներ։  Զորախաղերի ժամանակ իրականացվելու են օդային տարածքի համատեղ օգտագործման կանոններին, օդային աղետ ապրած անձնակազմերին օգնություն տրամադրելու  եւ սահմանախախտ ինքնաթիռներին հետ շպրտելու իրավիճակներին վերաբերող վարժանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվելու օդանավերի առեւանգման դեպքում համարժեք գործողությունների իրականացման վերաբերյալ զորավարժություններին։