Գալիս են, ուտում, խմում, գոնե իրենց աղբը տանեն. տեսանյութ

Գալիս են, ուտում, խմում, գոնե իրենց աղբը տանեն. տեսանյութ
Սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է: 150 երկիր միացել է այս շարժմանը: Այս տարի Հայաստանը նույնպես միացել է նախաձեռնությանը:



«Մաքուր Մոլորակ» ծրագրի շրջանակներում այս անգամ ևս, ինչպես նախորդ շաբաթօրյակներին, Շիրակի մարզը միացավ ամենայն պատասխանատվությամբ: Շաբաթօրյակին մասնակցեցին հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, քաղաքացիներ: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը` մարզպետ Կարեն Սարուխանյանի և մարզպետի տեղակալների գլխավորությամբ մասնակցեց շաբաթօրյակին, մաքրման աշխատանքներ իրականացվեցին «Կապսի անտառներ» կոչվող վայրում: