Իրանում ադրբեջանցի ցուցարարներ են ձերբակալվել

Իրանում ադրբեջանցի ցուցարարներ են ձերբակալվել
Իրանի Ատրպատական նահանգի Բաբեք ամրոցի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ձերբակալվել է 16 ադրբեջանցի թուրք ցուցարար։ Հանրահավաքը կազմակերպված է եղել տեղի ադրբեջանցի թուրքերի կողմից։ Ձերբակալությունն իրականացվել է Իրանի հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին հայտնում է «Արեւելք» հանդեսը»։ Ձերբակալության պատճառները չեն նշվում։



Հիշեցնենք, որ Բաբեկի բերդը համարցում է իրանցի ադրբեջանական թուրքերի խորհրդանիշը եւ կապվում է նրանց հերոս Բաբեք Հյուրեմի անվան հետ։ Ամեն տարի հուլիսի 4-ին ադրբեջանցի թուրքերը հավաքվում են այդ ամրոցի մոտ եւ ներկայացնում իրենց խնդիրներն ու ազգային պահանջները Թեհրանի կենտրոնական իշխանություններին։