Մարադոնան ցանկանում է ծանոթանալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Մարադոնան ցանկանում է ծանոթանալ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացողմ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ ցանկանում է ծանոթանալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Այս մասին հայտնում է «Советский спорт» հանդեսը։ 2018-ի մայիսին, հիշեցնենք, որ Մարադոնան նշանակվել էր բրեստյան «Դինամոյի» վարչության նախագահ։



Մարադոնան իր սոցցանցային էջում հրապարակած տեսաուղերձում հայտարարել էր, որ հուլիսի 16-ին կլինի արդեն Բելառուսում եւ ցանկանում է ծանոթանալ Լուկաշենկոյի հետ եւ սկսել աշխատել այնտեղ։ Հենց այդ օրն էլ Բրեստի «Դինամոն» Բելառուսի ազգային առաջնության շրջանակներում կհանդիպի Սոլիգորսկի «Շախտյորի» հետ։ .