Անկարգություններ Ֆրանսիայի Նանտ քաղաքում․ ձերբակալվել է 11 մարդ

Անկարգություններ Ֆրանսիայի  Նանտ քաղաքում․ ձերբակալվել է 11 մարդ
Ֆրանսիական Նանտ քաղաքում իրավապահները ձերբակալել են 11 մարդու, ովքեր մասնակցել են տեղի ունեցած փողոցային անկարգություններին։ Նշենք, որ Նանտում անկարգություններ են սկսվել, երբ ոստիկաններից մեկը գնդակահարել էր տեղի բնակիչներից մեկին։ Այս մասին հայտնում է Le Parisien պարբերականը։



Ըստ հրապարակման, ոստիկանը գնդակահարել է 22 ամյա մի տղամարդու, այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել եւ փորձել է դիմել փախուստի։ 11 ձերբակալվածներից 4-ը անչափահասներ են։ Նշվում է, որ ձերբակալվածները փորձել են բռնություն գործադրել իրավապահների նկատմամբ, նույնիսկ՝ հրկիզել նրանց։