Լաս Վեգասի ոստիկանությունը արձագանքել է Թուփաքի սպանության գործում նոր մանրամասների երևան գալուն

Լաս Վեգասի ոստիկանությունը արձագանքել է Թուփաքի սպանության գործում նոր մանրամասների երևան գալուն
Լաս Վեգասի ոստիկանությունը արձագանքել է այն տեղեկությանը, ըստ որի, ռեփեր Թուփաք Շակուրայի սպանության գործում նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Այս մասին հայտնում է Fox5 Vegas հեռուստակայանի լրագրող Ադամ Հերբեթսն իր թվիթերյան էջում։



Ավելի վաղ նախկին հանգսթեր Դուեյն Քիթ Դեւիսը, ով հայտնի է Քիֆ Դի անունով, հայտարարել էր, որ Թուփաքին սպանել էր նրա զարմիկ Օրլանդո Անդերսոնը, ով ավելի հայտնի է «Baby Lane» անունով։ Լաս Վեգասի ոստիկանությունը մասնավորապես հայտարարել է, որ նոր մանրամասների ի հայտ գալով, ոստիկանությունը կրկին վերադառնալու է այդ գործի քննությանը։