«Հրապարակ». Սաշիկ Սարգսյանը փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից

«Հրապարակ». Սաշիկ Սարգսյանը փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից
Երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ եւ հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը։



Նրանց իջեցրել են Փարիզ մեկնող ինքնաթիռից, եւ դրանից անմիջապես հետո Ալեքսանդր Սարգսյանին պատկանող Թումանյան փողոցի բնակարանում խուզարկություն է սկսվել։ Մոտ 9 ժամ տեւած խուզարկության արդյունքում հայտնաբերվել են զենք, գումար եւ առգրավվել է մի գեղանկար։ Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, եւ որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման են ենթարկել։