Կաթողիկոսը արագ լքեց «դեպքի վայրը» (Տեսանյութ)

Կաթողիկոսը արագ լքեց «դեպքի վայրը» (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամեր առաջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում իսկական ծեծկռտուք տեղի ունեցավ հոգևորականների մասնակցությամբ։ Կաթողիկոս Գարեգին Բ-ն ձեռնադրման արարողություն անցկացրեց և, երբ լքում էր եկեղեցին, նրա հրաժարականը պահանջողները՝ Հայր Կորյունի գլխավորությամբ կաթողիկոսին նվիրված շարական երգեցին հետո սկսեցին բղավել՝ «Գարեգին հեռացիր»։



Կաթողիկոսին պաշտպանողներն էլ՝ ի պատասխան, վանկարկում էին՝ «Վեհափառ, վեհափառ»։ Սրան հաջորդեց քաշքշուկ, հետո նաև ծեծկռտուք։



Ոստիկանությունը նույնպես միջամտեց, նույնիսկ մարմնական վնասվածքներ ստացողներ եղան։ Կաթողիկոսը մի կերպ ճեղքեց պաշտպանությունը, նստեց մեքենան ու արագ հեռացավ։



**Տեսանյութը՝ քիչ անց։**