Ռուսական ՀՕՊ համակարգերը Հմեյմիի ավիաբազայում անհայտ ծագման դրոն են խոցել

Ռուսական ՀՕՊ համակարգերը Հմեյմիի ավիաբազայում անհայտ ծագման դրոն են խոցել
Ռուսական զենիթակրակային համակարգերը Սիրիայում գտնվող Հմեյմիի ռուսական ռազմական բազայում խոցել են անհայտ ծագման անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի՝ ռազմաբազայում ծառայող աղբյուրի կողմից փոխանցված տեղեկատվության, թիրախ դարձած դրոնը եղել է փոքր չափսերի: Գործողության ընթացքում որեւէ մեկը չի տուժել: Նշենք, որ ապրիլ ամսին եւս Հմեյմիի ռուսական բազայում կրկին անհայտ ծագման դրոններ են նկատվել, որոնք ոչնչացվել են: