Ովքե՞ր են Կեմերովոյի հրդեհից մահացած հայերը (լուսանկարներ)

Ովքե՞ր են Կեմերովոյի հրդեհից մահացած հայերը (լուսանկարներ)
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով զոհվածների ցուցակում 2 հայ կա, որոնք հայր եւ որդի են՝ Գալանին Դմիտրի Սարգիսինը եւ Գալանին Միխայիլ Դմիտրիինը: Հայրը 43 տարեկան էր, որդին՝ 10:



**Hraparak.am**-ի հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնեց, որ Գալանին Դմիտրի Սարգիսինը ազգությամբ ռուս է, սակայն նրա հայրը հայ է եղել․ «Նրա հայրը Կեմերովո եկել էր Վրաստանի Ախալցխայից, Կեմերով քաղաքում հարգված մարդ էր։ Հիմա ինչպե՞ս որոշենք՝ նա հայ է, թե ռուս, քանի որ բաժանվել են կնոջից, երեխային տվել են մոր ազգանունը, բայց Խումարյանի հարազատ տղան է։



Այսօր տեղի հայերը հավաքվել են՝ հարգելու զոհված երկու հայերի հիշատակը, այնտեղ էին նաեւ ռուսներ»։



Մեր զրուցակցի խոսքով՝ մահացածը աշխատում էր որպես թիկնապահ։



Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովո քաղաքում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 64 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա:



##### ![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29666529_2068064236786612_1538915917_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=230222ec54d4bac1dc16ff539f768119&oe=5ABF40C2)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29666004_2068064246786611_1481342951_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=a698483cce6c5aad3345410144b293c2&oe=5ABF3F1B)