ՀՀԿ-ականները ծեծում էին, «Ելք»-ը՝ բաժանում. (տեսանյութ)

ՀՀԿ-ականները ծեծում էին, «Ելք»-ը՝ բաժանում. (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք [այսօր ծեծկռտուք տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստի ժամանակ։](https://www.hraparak.am/posts/5a8298577c8a7e0acb37bccd/%D5%AE%D5%A5%D5%AE%D5%AF%D5%BC%D5%BF%D5%B8%D6%82%D6%84-%D5%A5%D6%80%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82-%D5%B6%D5%AB%D5%BD%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%B0%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%AE%D5%A5%D5%AE%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D5%AF%D5%AB%D6%80-%D5%AE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AB-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82-%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B4%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանի եւ ՀՀԿ-ականների միջեւ։ Մարինա Խաչատրյանը կոյուղու ջուր էր բերել հետը նիստին եւ ցանկացավ այն լցնել Տարոն Մարգարյանի նստատեղի մոտ, ըստ նրա՝ ավագանու անդամներն էլ պետք է շնչեն այն հոտը, որը շնչում են բնակիչները։



Դրանից հետո ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանը ապտակեց Մարինա Խաչատրյանին, Գոռ Վարդանյանն էլ բռնի ուժով դուրս հանեց նրան նիստերի դահլիճից։ Ի դեպ, նշենք, որ ՀՀԿ-ականները խոչընդոտում էին լրագրողների աշխատանքը։ Նրանցից մեկը թույլ չէր տալիս մեր թղթակցին լուսանկարել՝ ասելով՝ բան են գտել նկարելու։ «Ելք»-ի անդամներն էլ փորձում էին բաժանել նրանց։