Գագիկ Ծառուկյանը խուսափեց Արմեն Սարգսյանին վերաբերվող հարցերից (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը խուսափեց Արմեն Սարգսյանին վերաբերվող հարցերից (տեսանյութ)
«Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում այդպես էլ չպատասխանեց այն հարցերին, թե ինչո՞ւ է ինքը միայնակ հանդիպելու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ, նրա հետ ի՞նչ է քննարկելու։



«Հանրապետական կուսակցութունն իր թեկնածուին ներկայացրել ա, որը ոչ կուսակցական, ես ասել եմ՝ կհանդիպեմ իմ խմբակցության հետ, բոլոր հարցերը կտամ, պատասխանը կլսեմ, ես առանձին կհանդիպեմ։ Բոլոր թիմակիցներիս կլսեմ, իրենց տեսակետը, առաջարկը, եւ մենք որոշումը կասենք, բոլորդ էլ կիմանաք։ Մինչեւ մենք չքննարկենք, չեմ կարող ասել»,- նշեց Ծառուկյանը։



Նշենք, որ այսօր «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի եւ բնապահպանության նախարարության միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագրի կողմերի ուժերով կմշակվեն եւ կիրագործվեն բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրեր։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը Բնապահպանության նախարարությանը նվիրեց 10 «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։



**Աննա Պապիկյան**