Արտուշ Գաբրիելյանը «Ցռան մոզիից» կարող ա ոգեւորվել ա, ոչ թե վիրավորվել. Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)

Արտուշ Գաբրիելյանը «Ցռան մոզիից» կարող ա ոգեւորվել ա, ոչ թե վիրավորվել. Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)
«Ցռան մոզի» գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմի փաստաբան Հարություն Բաղդասարյանը նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ դատավորը սույն քրեական գործով կաշկանդված է։



Միջնորդությանը միացավ մյուս փաստաբան Ինեսսա Պետրոսյանը եւ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։



Մեղադրողը առարկեց միջնորդության դեմ։



Պավլիկ Մանուկյանը միջնորդության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ իր փաստաբանի ներկայացրած միջնորդությունը հիմնավոր է։ «Ես նայում եմ դիմացս նստած Սերգեյ Մարաբյան դատավորին ես տեսնում եմ մարդու, բայց ես չգիտեմ էդ մարդու գլխին ինչ օյին են բերելու մի քիչ հետո, բայց սեղանին դրված է իմ արժանապատվությունը. Արտուշ Գաբրիելյանին կանչեք, կարող ա ոգեւորվել ա, ոչ թե վիրավորվել ա....»,- նշեց Մանուկյանը։



Դատավորը պաշտպանական կողմին վստահեցրեց՝ ինքն անկողմնակալ է եւ այս գործով արդար դատավճիռ է կայացնելու։



Պաշտպանական կողմը քննարկելով իրենց ներկայացրած միջնորդությունը՝ որոշեց այն հանել։



Դատական նիստը շարունակվում է։



Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը դատական նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին անվանել էր «Ցռան մոզի»․ «Եթե իմ նկատմամբ սանկցիա եք կիրառում, ես էստեղ դատարան չեմ տեսնում եւ անվանակոչում եմ ձեզ «ցռան մոզի»։



Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ կետի հատկանիշներով:







**Աննա Պապիկյան**