Անկարգություններ Բուենոս Այրեսում, կան տուժածներ

Անկարգություններ Բուենոս Այրեսում, կան տուժածներ
Առնվազն 81 մարդ է տուժել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում տեղի ունեցած անկարգություններից: Նշենք, որ Արգենտինայում հերթական բողոքի ցույցերն են սկսվել այս անգամ կենսաթոշակային բարեփոխումների պատճառով:  Տուժածներից 33-ը սովորական քաղաքացիներ են, 48-ը ոստիկաններ: Նշվում է, որ իրավապահները բերման են ենթարկել նաեւ 48 մարդու: Այս մասին հաղորդում է RT-ն: Հիշեցնենք, որ Շվեդիայում էլ որոշել են բարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը: