«Յուվենտուսի» նախագահի որակազրկումը վերացվել է

«Յուվենտուսի» նախագահի որակազրկումը վերացվել է
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաքննիչ մարմինը մասնակի բավարարել է «Յուվենտուս» ակումբի ներկայացրած վերաքննիչ գանգաքը, ակումբի նախագահ Անդրեալ Անյելլիին մեկ տարով որակազրկելու հետ կապված: Ինչպես փոխանցում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը` FIGC-ը, Անյելլին թույլատրվել է վերադառնալ իր լիազորությունների կատարմանը, սակայն դրա դիմաց ակումբի տուգանքը 300 հազար եվրոյից բարձրացվել է մինչեւ 600 հազար եվրոյի: Նշենք, որ Անյելլին մեղադրվում էր ֆուտբոլային հանդիպումների տոմսերի վաճառքի հետ կապված ֆինանսական չարաշահումների մեջ: