Պոլիտեխնիկի կայքի օտարալեզու տարբերակում դեռ 2016թ է

Պոլիտեխնիկի կայքի օտարալեզու տարբերակում դեռ 2016թ է

Հայաստանի կրթական հաստատություններում այդպես էլ չհասկացան, որ ավելի լավ է ունենալ մի կայք՝ մեկ լեզվով, քան ունենալ կայք՝ իբր չորս լեզվով։ Եւ եթե օրինակ Մեխանիկայի ինստիտուտի դեպքում ժամանակ չունեին կայքի հայերեն տարբերակ ստեղծելու, ապա մի շարք բուհերի դեպքում ժամանակ չունեն համալսարանների կայքերի օտարալեզու էջերը թարմացնելու համար։



Օրինակ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայքi ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակում հայերենով գրված է «ընդունելություն 2016»։ Սա ընդամենը գլխավոր էջում, իսկ ինչքան անփություններ եւ սխալներ կլինեն մյուս էջերում։