Ադրբեջանի ՊՆ զինապահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ բնակիչներին տարհանում են (տեսանյութ)

Ադրբեջանի ՊՆ զինապահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ բնակիչներին տարհանում են (տեսանյութ)

Ադրբեջանի ՊՆ զինապահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որին հետեւել են պայթյուններ: Լուսանկարը սոցցանցերում տարածել են ականատեսները:



Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, պահեստին առայժմ մոտենալ անհնարին է: Հայտնի է, որ պահեստը գտնվում է զորամասի տարածքում՝ Բաքու- Ղուբա ավտոճանապարհի վրա՝ Գիլազի գյուղի մոտ:



Այս պահի դրությամբ զոհերի եւ տուժածների մասին, ինչպես նաեւ հրդեհի մակերեսի եւ վնասի չափերի մասին տեղեկություններ չկան։ Աղբյուրները նաև փոխանցում են, որ երթեւեկությունը դադարեցվել է այս շրջանում, մերձակա բնակավայրերի բնակիչներին տարհանում են։