Ավստրիայի լեռներում հինգ լեռնագնաց է մահացել

Ավստրիայի լեռներում հինգ լեռնագնաց է մահացել

 ORF հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ավստրիայի Զալցբուրգ երկրամասի լեռներում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է հինգ և տուժել մեկ մարդ: 



Նախնական տվյալներով՝ լեռնագնացները կապված են եղել մեկ պարանով: Միջադեպը տեղի է ուենցել ծովի մակարդակից մոտ 3 կմ բարձրության վրա: Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ուղղաթիռներ: Տուժածը հոսպիտալացվել է: Ոստիկանները պարզում են մահացածների ինքնությունը: