Պայթյուններ Բաղդադում, կան զոհեր

Պայթյուններ Բաղդադում, կան զոհեր

Բաղդադի հարավային թաղամասերում միանգամից երկու ականապատված մեքենա է պայթել: Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստակայանը: Կա հինգ զոհ: Պայթյունները որոտացել են աշ-Շուտրա ար-Ռանիյա եւ Աբու Դաշիր շրջաններում: Եվս ութ հոգի վիրավորվել է: Վիրավորները հոսպիտալացվել են: Դեռեւս որեէ խմբավորում չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը: