Բախումներ ցուցարարների եւ ուժայինների միջեւ Բուենոս Այրեսում

Բախումներ ցուցարարների եւ ուժայինների միջեւ Բուենոս Այրեսում

Բախումներ են տեղի ունեցել Արգենտինայի մայրաքաղաքում ցուցարարների եւ ուժայինների միջեւ: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, նշելով որ ցույցերը սկսվել են այս տարվա օգոստոսին ցուցարարներից մեկի անհետ կորելու հետ կապված: Բախումների հետեւանքով տուժել է 17 մարդ: 23 մարդ ձերբակալվել է, կամ բերման ենթարկվել: Ցուցարարները պահանջում են իշխանություններից քայլեր ձեռնարկել անհետ կորած ցուցարար Սանտյագո Մալդոնադոյի որոնման եւ հայտնաբերման համար:



Հիշեցնենք, որ ցուցարարը անհետ կորել էր այս տարվա օգոստոսի 1ին Չուբուտ նահանգում մապուչե հնդկացիների ցույցերի ժամանակ: Բողոքի ակցիաների մասնակիցները կարծում են, որ երիտասարդ ակտիվիստի անհետ կորելու գործում կապ ունի ժանդարմերիան: Պաշտոնական Բուենոս Այրեսը հայտարարել է, որ տեղեկությունների չունի ցուցարարի գտնվելու վայրի հետ կապված: