Կացինո՞վ են կտրտելու

Կացինո՞վ են կտրտելու
Հոկտեմբերի 16-ին «Գրանդ քենդի» ընկերությունը Հանրապետության հրապարակում պետք է նշի իր ընկերության 10-ամյակը եւ այդ առիթով հրապարակ պետք է բերվի Գինեսի գրքի ռեկորդակիր աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը: Այն նախատեսում են բաժանել երեւանցիներին, որոնք այդ օրը կգան հրապարակ՝ 10 տարի շոկոլադ արտադրող ընկերության ծննդյան տոնը նշելու:



Սակայն շոկոլադը մաս-մաս անելու հարցում հնարավոր է, որ դժվարություններ լինեն, քանի որ բարձրորակ եւ տեխնոլոգիական բոլոր պահանջներին համապատասխանող շոկոլադը, որպես կանոն, շատ կարծր է լինում: Իսկ չափերի պատճառով ռեկորդակիր շոկոլադը կարող է մասնատվել միայն կացնի օգնությամբ: Այս օրերին «Գրանդ քենդիում» աշխատում են այդ ուղղությամբ եւ խոստանում մինչեւ տոնակատարության օրը լուծումներ գտնել: