«Facebook»-ի դիզայնը կփոփոխվի

«Facebook»-ի դիզայնը կփոփոխվի
«Facebook»-ը պատրաստվում է թողարկել նկարների դիտման նոր, ավելի էլեգանտ տարբերակ, որը կունենա սեւ ֆոն, ինչպիսին «Lightbox»-ն է, ու կկոչվի «Facebook PhotoTheater»: Այս մասին հաղորդում է «TechCrunch» տեխնոբլոգը: Թերեւս սա կլինի դիզայնի առաջին փոփոխությունը, որի մասին տեխնոբլոգը գրել էր մի քանի օր առաջ: Նկարների դիտման նոր տարբերակն ամբողջովին կծածկի էջի աջ հատվածում գտնվող գովազդները` բացառությամբ ներքեւի աջ անկյունում գտնվող միակ գովազդի:



pcnews.am