Իրանի Պնախարարը քննադատել է ադրբեջանական տարածքների օկուպացիան

Իրանի Պնախարարը քննադատել է ադրբեջանական տարածքների օկուպացիան
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաքվում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին քննադատել է ադրբեջանական տարածքների օկուպացիան եւ հույս հայտնել, որ փախստականներն ու բռնի տեղահանվածները շուտով կվերադառնան իրենց նախկին բնակավայրեր: Նշենք, որ, ի տարբերություն ադրբեջանական լրատվամիջոցների, իրանական լրատվամիջոցները նման տեղեկություն չեն տարածել: Ի դեպ, Իրանի արտգործնախարարության կողմից վերջերս ակտիվ փորձեր են արվում ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը դրական արձագանք է գտել ադրբեջանցիների կողմից: