3-րդ հարկից վայր է ընկել ինֆարկտի պատճառով

3-րդ հարկից վայր է ընկել ինֆարկտի պատճառով
Հոկտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին Լոռու մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ստեփանավանի Արմանիս թաղամասի «Սարգամար» ՍՊԸ-ի վարչական շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս 3-րդ հարկից ընկել է  Գյուլագարակ գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Գարիկ Մարիկյանը։ Դեպքի վայր մեկնած փրկարարները առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածին տեղափոխել են հիվանդանոց։ Նա ունեցել է ազդոսկրի բաց կոտրվածք՝ ոսկրաբեկորների տեղաշարժով, սակայն գիտակից վիճակում է եղել։ Ստեփանավանի հիվանդանոցում նրա մոտ նաեւ ինֆարկտ են հայտնաբերել, ենթադրվում է, որ դրա պատճառով էլ Մարիկյանը վայր է ընկել: