Երկվորյակ երեխաների հայրերը տարբեր են

Երկվորյակ երեխաների հայրերը տարբեր են




Լեհաստանի Լյուբլին քաղաքում գրանցվել է աշխարհում 7-րդ դեպքը, երբ երկվորյակ երեխաները տարբեր հայրեր ունեն: Երբ ամուսինները ցանկացել են ամուսնալուծվել, կինը դիմել է դատարան` վիճարկելով ամուսնու հայրությունը: Դատաբժշկական փորձագետները զարմացել են` պարզելով, որ տղամարդը երեխաներից միայն մեկի հայրն է: Կինը հղիանալուց առաջ հաճախակի դավաճանել է ամուսնուն, որի արդյունքում ծնված երկվորյակներից աղջկա հայրը նրա սիրեկանն է, իսկ տղայինը` ամուսինը: Պարզվում է, որ կանանց մոտ երբեմն առաջանում են միաժամանակ մի քանի ձվաբջիջներ, որոնք կարող են բեղմնավորվել մեկ օրվա ընթացքում ինչպես մեկ, այնպես էլ մի քանի տղամարդկանց կողմից: