Սեքս առաջին հանդիպման ժամանակ

Սեքս առաջին հանդիպման ժամանակ




Ամերիկացիները հարցում են անցկացրել 740 կանանց շրջանում, որոնցից 568-ը հանդիպման է գնացել համացանցի միջոցով ծանոթացած տղամարդու հետ: Կանանց 30 տոկոսը խոստովանել է, որ առաջին իսկ հանդիպման ընթացքում սեքսով են զբաղվել: Նրանց մեծամասնությունը համացանցի միջոցով տղամարդկանց հետ ծանոթացել է հենց սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, իսկ նրանց փոքր մասը պլանավորած չի եղել սեքսով զբաղվել առաջին հանդիպման ժամանակ, սակայն այդպես է ստացվել: Կանանց 30 տոկոսն ասել է, որ համացանցի միջոցով ծանոթացած տղամարդու հետ հեշտ է անմիջապես անցնել ինտիմ հարաբերությունների, քանի որ մինչ առաջին հանդիպումը կարելի է ազատ շփվել նրա հետ` փորձելով բացահայտել նրան: