Փաշինյանի գործը նախադեպ ունի. Եվրադատարանը որոշում է ընդունել ընդդեմ Թուրքիայի

Փաշինյանի գործը նախադեպ ունի. Եվրադատարանը որոշում է ընդունել ընդդեմ Թուրքիայի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ընդդեմ Թուրքիայի: Ըստ այդ որոշման, Թուրքիան խախտել է քուրդ բանտարկյալների իրավունքները` մերժելով նրանց նամակներ ուղարկել իրենց ընտանիքներին, քանի որ դրանք թուրքերեն չեն գրված: Թեքիրդաղ և Բյոլու բանտերի ղեկավարությունը 2008 թ. մերժել էր ուղարկել եվրոպական դատարան դիմած 10 քրդերի նամակները, քանի որ դրանք գրված էին քրդերենով, իսկ բանտի իշխանությունները բացատրել են, որ այդ դեպքում չեն կարող վերահսկել նամակների բովանդակությունը:



Այսօրվա որոշման մեջ ասվում է, որ Թուրքիան իրավունք չուներ մերժելու ոչ թուրքերենով գրված նամակների ուղարկելը, և որ այն խախտում է անհատի կյանքի գաղտնիության և ընտանիքի հետ շփվելու իրավունքը: Այս մասին հայտնում է «Առաջին լրատվականը»` հիշեցնելով, որ «Արթիկ» քրեակատարողականի ղեկավարությունը թույլ չի տալիս, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նամակները հասնեն հասցեատիրոջը: Կարծում ենք, որ Եվրոպական դատարանի վերոնշյալ որոշումը գերազանց նախադեպ է Նիկոլի համար՝ հաղթելու հերթական դատն այս իշխանությունների դեմ, եթե նա դիմի այդ դատարանին: