Չորսով ավելի քան 2010-ին

Չորսով ավելի քան 2010-ին
Հունվարի 1-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզում գրանցվել է երեխայի 37 ծնունդ, ինչը 4-ով ավելի է 2010 թվականի առաջին տասնօրյակի ցուցանիշից: Ամենաշատ ծնունդները գրանցվել են Իջեւանի բժշկական կենտրոնում` 13 երեխա: Դիլիջանում գրանցվել է 10 ծնունդ, Նոյեմբերյանում` 6, իսկ Բերդում` ընդամենը 1: Հատկանշական է, որ Աչաջուր գյուղական համայնքի Առողջության պահպանման կենտրոնի ծննդատանը գրանցվել է 7 ծնունդ` ուղիղ այնքան, որքան Նոյեմբերյանում եւ Բերդում միասին վերցրած: