Գերմանացուն iPhone-ի փոխարեն վաճառել են մեկ պարկ բրինձ

Գերմանացուն iPhone-ի փոխարեն վաճառել են մեկ պարկ բրինձ
Գերմանական Ֆորխտենբերգ քաղաքի 19 ամյա բնակիչ Վիտալի Էմսը Ebay-ից գնել է iPhone 4. Նա, չսպասելով աճուրդի ավարտին, օգտվել է «գնիր հիմա» տարբերակից` վճարելով 800 եվրո: Արդյունքում նա ստացել է տուփ, որի մեջ iPhone 4-ի փոխարեն հայտնաբերել է պարկով բրինձ, հաղորդում է Bild-ը: Ի դեպ սա առաջին դեպքը չէ երբ Ebay-ի միջոցով խարդախություն է կատարվում: Հունվարի սկզբին մեկ այլ գերմանացի երիտասարդ 210 եվրոյով Nokia N8 հեռախոսի փոխարեն ստացել էր թթու կաղամբով լցված տուփ: