Նժդեհի արեւ

Նժդեհի արեւ
Հանրապետական նժդեհականները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, լծվել են  Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Երեկ կառավարությունում գումարվել է  հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում երկար ու ձիգ խոսակցություն է ծավալվել եւ բազմաթիվ առաջարկություններ են հնչել, սակայն կոնկրետ մի եզրահանգման չեն եկել: Քննարկման արդյունքներն ամփոփելիս վարչապետը խոստացել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը հանձնաժողովին ներկայացնել լրամշակելուց հետո: Նժդեհը, փաստորեն, առիթ է դատարկաբանելու եւ հայրենասիրության անվան տակ ճամարտակելու համար: