Տարին վատ ենք սկսել

Տարին վատ ենք սկսել
2011թ. առաջին տասնօրյակում Լոռու մարզում տեղի է ունեցել 17 ճանապարհատրանսպորտային պատահար` տուժել է 3 մարդ, իսկ մեկը՝ մահացել։ Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի էր ունեցել հունվարի 2-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին: Բախված 2 մեքենաներից մեկի վարորդը եւ ուղեւորը տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ վարորդը մահացել էր: Հաջորդ պատահարը տեղի էր ունեցել Տաշիրի տարածաշրջանում, վիրավորվել էր 3 մարդ:



Եթե ողջ 2010 թվականի ընթացքում Տաշիրի տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժել էր 6 մարդ, ապա այս տարվա  10 օրերի ընթացքում արդեն տուժել է 3 անձ:  Ճանապարհային ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Մերուժան Կարապետյանը գտնում է, որ սա շատ վատ ցուցանիշ է. «Տարին 10 օր է, ինչ սկսել ենք, ու արդեն այսպիսի դեպքեր ունենք»:



Համեմատելով 2010 թվականի տասնօրյակը այս տարվա նույն ժամանակահատվածի հետ, Լոռու մարզի ՃՈ պետն ասում է. «Այս էլ երրորդ տարին է, ինչ առաջին տասնօրյակում ունենում ենք մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ ստիպված ամբողջ տարին սկսում ենք ծանրաբեռնված ու ավելի աչալուրջ աշխատել»: Ապա ավելացնում. «Եթե 2010-ի հունվարին ունեցել ենք 15 ճանապարհատրանսպորտային պատահար 20 վիրավորով եւ մեկ մահվան ելքով,  ապա այս տարվա միայն առաջին տասնօրյակում՝ 3 ՃՏՊ՝ մեկ մահվան ելքով եւ վեց վիրավորով»։