Նվեր Զաքարյանին սպանե՞լ են

Նվեր Զաքարյանին սպանե՞լ են
Ամանորի տոնական օրերին  Մարտունիում քննարկման մի թեժ թեմա կար՝ Նվեր Զաքարյանի առեւանգման պատմությունը: Նա դեկտեմբերի 28-ի առավոտյան անհետացել էր, եւ, չնայած որոնողական համառ աշխատանքներին, մինչ օրս նրանից որեւէ տեղեկություն չկա: Ըստ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մեզ տրամադրած տեղեկատվության, նա առավոտյան տնից դուրս է եկել գնումներ կատարելու:



Իսկ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նա շրջիկ տարադրամ փոխող է, եւ մինչ անհետանալը նրան զանգել են ու գործարք առաջարկել: Զանգահարողները հավանաբար մտերիմներից են եղել, եւ վերջինս, վստահելով նրանց, իր կոլեգաներից մի քանի միլիոն դրամ է վերցրել  ու անհետացել: Նվեր Զաքարյանը ծնվել է 1962 թվականին, ամուսնացած է, ունի երկու որդի, որոնցից մեկը զինծառայող է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: