Քարաբեկորներն ամեն պահի կարող են ընկնել ճանապարհին

Քարաբեկորներն ամեն պահի կարող են ընկնել ճանապարհին
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին տեղի ունեցած քարաթափումները շարունակվում են: Հարակից ժայռից մեծ բեկորներ են թափվում դիմացի ճանապարհին, ըստ վարորդների, քարերի քաշը մոտ 300 կգ է: Դսեղ գյուղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ճանապարհի գլխին կախված հսկայական քարաբեկորներն ամեն պահի կարող են ընկնել ճանապարհին, վնասելով երթեւեկող մեքենաները: Ելքը պայթեցումներ անելն է, սակայն հնարավոր չէ ստույգ ասել, թե դրա արդյունքում ինչ քանակի հողազանգված կթափվի: Հնարավոր է՝ մինչեւ 1000-1500 տոննա: Իսկ մինչ այդ երթեւեկը շարունակվում է, եւ ամեն վայրկյան կարող է աղետ լինել: