Հրաչ Ռոստոմյանը դիսկոմֆորտի մեջ է

Հրաչ Ռոստոմյանը դիսկոմֆորտի մեջ է
ԲՀԿ-ի «քվոտայով» նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է. խորհրդարան հարցուպատասխանի է գալիս ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մեկուսի նստում է, հետո հեռանում: Նախորդ չորեքշաբթի, որպեսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների «չար» հարցերից եւ հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին: «Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ է»` հարցրինք: «Կարոտել էի»,- պատասխանեց նա ու ցանկացավ մտնել ԲՀԿ ֆրակցիա, որպեսզի պրծնի հետապնդումից, հետո, հասկանալով, որ իր այդ քայլն էլ կշահարկեն, մնաց տեղում կանգնած:  «Բա կարոտը քաղաքական կատեգորիա՞ է. ի՞նչ եք կարծում` կմնա՞ք Ձեր պոստում, խոսվում է, որ Ձեր պոստը տալու են Արմեն Մարտիրոսյանին»: «Առանց մեկնաբանությունների»: Ասում են` ձեր նախարարությունը կիսում են. կեսը տալիս են Արմեն Մարտիրոսյանին, կեսը` Խաչիկ Ասրյանին, ձեզ բան չի մնում տակը: «Լավ, էլի, առանց մեկնաբանությունների»,- համարյա խնդրեց միշտ ժպտացող նախարարը: