Թերևս ռեսուրսը գտել են` 1 միլիարդ

Թերևս ռեսուրսը գտել են` 1 միլիարդ

«Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում՝ 280-350 հազար»,- ասել է Սերժ Սարգսյանը նախօրեին կրթության եւ գիտության նախարարությունում: Այս թվերը վերլուծելով, ԱԺ պատգամավորներից մեկն ասաց. «Ընդամենը մի քանի ամիս առաջ համառորեն ժխտում էին, թե աշխատավարձի բարձրացում հնարավոր չէ: Ասում էին՝ ռեսուրս չկա: Այս հայտարարությունը վկայում է, որ ռեսուրսը «գտել» են՝ թերեւս  եվրոպացիների խոստացած 1 միլիարդն է, բայց դա կարճաժամկետ ներարկում կլինի, իսկ հաջորդ տարիներին ի՞նչ են անելու»: