Վահան Բայբուրդյանը պարգևատրվել է ԱԳՆ հուշամեդալով

Վահան Բայբուրդյանը պարգևատրվել է ԱԳՆ հուշամեդալով

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ԱԳՆ հուշամեդալով պարգևատրել է Իրանում Հայաստանի առաջին դեսպան, ականավոր արևելագետ և պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Բայբուրդյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Շնորհավորելով և բարձր գնահատելով վաստակաշատ դիվանագետի, գիտնականի և կեսդարյա փորձ ունեցող մանկավարժի գործունեությունը` նախարար Նալբանդյանը նշել է. «Ձեր տարիների կուտակած փորձառությունը և գիտելիքները Դուք այսօր էլ շարունակում եք ծառայեցնել Հայրենիքին՝ բարձրակարգ արևելագետներ և միջազգայնագետներ պատրաստելով։ Դուք, որպես Թեհրանում ՀՀ առաջին դեսպան, կարևոր ներդրում եք ունեցել հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում»։




Շնորհակալություն հայտնելով իր գործունեության բարձր գնահատականի և պարգևատրման համար՝ Վահան Բայբուրդյանը նշել է, որ այսուհետ ևս շարունակելու է իր ներդրումը բերել Հայաստանում գիտության զարգացմանը, Հայաստանի դիվանագիտական ծառայության համար նոր կադրերի պատրաստման գործում։