Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում

Հոկտեմբերի 7-ին, ժամը 00.38-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Ժամը 06.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա:



 Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: