Twitter-ը շահույթով չի աշխատում

Twitter-ը շահույթով չի աշխատում

Twitter-ի արժեթղթերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում հասել է 45 դոլարի: Դա 73 տոկոսով ավելի է քան նախապես հայտարարված գինը՝ 26 դոլար: Այսպիսով ընկերության ակտիվներն այժմ գնահատվում են մոտ 31 միլիարդ դոլար: Վաճառքն սկսվելուն պես միանգամից իրացվել է 13 միլիոն արժեթուղթ:



 



Մասնագետների գնահատմամբ սա համացանցային ընկերությունների ամենահաջողված մուտքն էր ֆոնդային բորսա՝ սկսած 2012 թվականից՝ Facebook-ի արժեթղթերի նախնական վաճառքից հետո:



 



Ասենք նաև, որ Twitter ընկերությունն ունի մոտ 230 միլիոն օգտատեր, սակայն դա բավարար չէ օգուտով աշխատելու համար: