Հիշո՞ւմ եք որևէ դեպք, երբ Սերժ Սարգսյանն այցելի Մոսկվա և Պուտինն ու Մեդվեդևը սկսեին հայերեն խոսել

Հիշո՞ւմ եք որևէ դեպք, երբ Սերժ Սարգսյանն այցելի Մոսկվա և Պուտինն ու Մեդվեդևը սկսեին հայերեն խոսել

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական անգամ անդրադարձել է Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը: 






«Հիշո՞ւմ եք որևէ դեպք, երբ Սերժ Սարգսյանը այցելի Մոսկվա և Պուտինն ու Մեդվեդևը սկսեին հայերեն խոսել, ելույթ ունենալ թեկուզ վատ հայերենով։ Ես չեմ հիշում։ Իսկ երեկ Սերժը բլբլում էր ռուսերեն։






Սա գաղութը նայող վերակացուի դասական վարք է. տիրոջը թարգմանչական նեղություններ չպատճառելու կամ լիակատարին մոտ ներդաշնակություն ցուցանելու փափագով։






Ուրիշ, լրացուցիչ ապացույցներ պե՞տք են այն բանի, որ այս իշխանությունը խոզավարի մսխում է երկրի ինքնիշխանության վերջին մնացորդները:






Չի բացառվում, Սերժը ուղղակի մտածել է, որ, եթե հայերեն խոսի, կարող է Պուտինի օգնականները տանեն զուգարանում քացու տակ գցեն իրեն, մարդ ես, ով իմանա …»,- գրել է Լևոն Բարսեղյանը: