Մեր պատասխանը արկածախնդրությանը միշտ ցավոտ է լինելու

Մեր պատասխանը արկածախնդրությանը միշտ ցավոտ է լինելու

Հայկական կողմը ինչպես միշտ նշել է ու նորից նշում է, որ ցանկացած արկածախնդրության պատասխանը շատ ցավոտ է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

Անցած գիշեր, հիշեցնենք, Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը փորձել է հերթական դիվերսիոն գործողությունն իրականացնել միանգամից 2-3 ուղղություններով, մարտի են բռնվել հայ դիրքապահների հետ: Հայկական կողմից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։

Մամուլի քարտուղարը նշել է, որ հակառակորդի կորուստները մեծ են. «Մեր հաշվարկներով, նվազագույնը 4-5 կորուստ արդեն պետք է ունենան, որովհետև դիվերսիոն խմբերը փախել են՝ հանդերձանք և տեխնիկական միջոցներ թողնելով:



 



Հովհաննիսյանի խոսքով` վերջին տարիներին հակառակորդի ագրեսիվության աճ է նկատվում. - «Իբր պատերազմի վերսկսման պատրաստվող քաղաքական ղեկավարությունը փորձում է իրենց բանակի, զորքի մեջ մտցնել այն, որ իրենք կարող եննաև հաղթել, և որ վերջնականապես պարտված չեն»։




Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էլ ասել, որ սրանից ավելի լուրջ ռազմական գործողություններ Ադրբեջանը չի իրականացնի, քանի որ դա իր շահերից չի բխում. «Ադրբեջանական կողմը փորձում է ցույց տալ, առաջին՝ համաձայն չէ ներկա ստատուս քվոյին, երկրորդ՝ այդ ռազմական սպառնալիքները ինչ-որ լուրջ հետևանքներ իրենց մեջ պարունակում են և երրորդ` ցույց տալ միջազգային հանրությանն և հայկական կողմերին, որ Ադրբեջանը համաձայն չի այն գործընթացին, որ կա ղարաբաղյան հիմնահարցի շուրջ»:



Զրույցի մանրամասները՝ այստեղ: