Զինամթերք` բնակարանի խուզարկությամբ

Զինամթերք` բնակարանի խուզարկությամբ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն են կատարել Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչի բնակարանում, որտեղից հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 282, 7,62 մմ տրամաչափի` 60, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ, 1 պլաստմասե սրվակ` մոխրագույն ավազանման նյութով, 1 հրապատիճ պայթուցիչ, 3 քուղ` 16 սմ, 18 սմ եւ 12,5 սմ երկարությամբ:



Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:Տանտերը բերման է ենթարկվել բաժին:



Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է նախաքննություն: