Բա որ չգիտի ինչ ասի, ո՞նց ասի

Բա որ չգիտի ինչ ասի, ո՞նց ասի

«Մարդիկ հրաժարական տալիս են այն ժամանակ, երբ կոնֆլիկտ են ունենում վերադասի հետ, իսկ ես կառավարության հետ ոչ մի խնդիր չունեմ: Սպասեք վաղվան եւ կտեսնեք՝ իմ պաշտոնանկության հարցը կառավարության առաջիկա նիստում կա, թե ոչ, դրանից էլ ամեն ինչ կեզրակացնեք»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Կովալենկո Շահգալդյանը:



 



Հարցին՝ թե ինչու է աշխատանքային օրվա վերջում Կոտայքի մարզպետը կառավարություն այցելել, ում է հանդիպել եւ ինչ են քննարկել, վերջինս հրաժարվել է պատասխանել:



 



Շահգալդյանն ամենաերկարակյաց մարզպետներից է, ղեկավարում է 2001թ.-ից: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ նրան փոխարինելու է Բնապահպանության արդեն նախկին նախարար Արամ Հարությունյանը: