ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել 4G ռոումինգից ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել 4G ռոումինգից ՄՏՍ-Ռուսաստանի ցանցում

Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կարող են օգտվել տվյալների փոխանցման ծառայություններից 4G/LTE ցանցում:
4G/LTE ցանցի հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը նախքան Հայաստանից մեկնելը և, արդեն Ռուսաստանում, միանալ ՄՏՍ-Ռուսաստանի ցանցին: 4G/LTE տվյալների փոխանցման ծառայությունները տրամադրվում են նույն պայմաններով, ինչ 2G/3G ցանցերում՝ 49 դրամ/ՄԲ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:



Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: