Հայրենի խորհրդարանն էլ ավելի «էկզոտիկ» վիճակում է հայտնվել

Հայրենի խորհրդարանն էլ ավելի «էկզոտիկ» վիճակում է հայտնվել

Հայրենի խորհրդարանն էլ ավելի «էկզոտիկ» վիճակում է հայտնվել, քան որ էր. մեր տեղեկություններով` գրեթե ողջ խորհրդարանը «միաձայն» քվեարկելու է «հանուն» Սովետական սոցիալիստական, այն է` ԵՏՄ-ական միության, բացառությամբ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների», որոնց թիվը 5-ից չի անցնում:



Հաջորդող «էպիզոդը» ոչ այնքան էկզոտիկա, որքան էզոտերիկա է. խորհրդարանի գրեթե հինգ ուժեր «դեմ» են քվեարկելու բյուջեին, սակայն բյուջեն եւս կանցնի «միաձայն», այն է` կհաստատվի ՀՀԿ-ի կողմից. ֆրակցիայի քարտուղար Գագիկ Մելիքյանն արդեն իսկ ՀՀԿ-ական պատգամավորների համար լիկբեզներ ու դիդակտիկ պարապմունքներ է անցկացնում, որպեսզի հանկարծ որեւէ պատգամավոր չլռվի սաունայում կամ ստրիպ-բարում` մոռանալով, թե ինչ մատահրավերի առաջ է կանգնած լինելու մայր ՀՀԿ-ն այդ օրը: «Որպես օրինաչափություն, բյուջեն երբեք բարձր ձայներով չի անցել, անգամ կոալիցիոն կառավարության ժամանակ, այնպես որ, «կանենք»-կտեսնեք»,- պնդում են ՀՀԿ-ում:



Ի դեպ, երկու քվեարկություններն էլ կլինեն ոչ թե այս արտահերթում, այլ դեկտեմբերի 1-ին մեկնարկող հերթական քառօրյայում: