ԱՄՆ-ը և ԵՄ-ն ծրագրում են ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը և ԵՄ-ն ծրագրում են ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը և Եվրոպական միությունը հնարավոր են համարում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների առավել խստացումը: Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնել է ԱՄՆ ադմինիստրացիայի բարձրաստիճան պաշտոնյան, տեղեկացնում է РИА Новости-ին: Ըստ պաշտոնյայի այդ հարցը ԱՄՆ և ԵՄ երկրների ղեկավարները քննարկել են նոյեմբերի 15-16-ին Ավստրալիայում տեղի ունեցած G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում:



Պաշտոնյայի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առաջարկով կքննարկվեն Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու նոր քայլերի շրջանակը, ինչպես նաև Ուկրաինային լրացուցիչ օժանդակություն հատկացնելու հնարավորությունները: