Սա տեղի է ունենում մի շրջանում, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է

Սա տեղի է ունենում մի շրջանում, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն այսօր տարվա իր առաջին ասուլիսում խոսեց ԼՂՀ հիմնահարցից։ Նրա խոսքով՝ միջազգային հանրության համար թիվ մեկ խնդիր է դարձել Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման կանխումը:
«Չկա որևէ մեկը, որ չի հասկանում, որ կողմերի միջև թշնամության, վստահության բացակայության պայմաններում կողմերը կարող են ռաջիկայում ևս չեմ կարող հասնել հարցի խաղաղ կարգավորմանը, որքան էլ Միացյալ Նահանգների համանախագահը ցանկություն է հայտնել 2015թ. տեսնել խաղաղության ձեռքբերման տարի»,-ասաց Ս․ Սաֆարյանը։
Ըստ նրա՝ թեման ձևակերպված է ԼՂ հիմնահարց, բայց մենք ապրում ենք մի փուլում, որ ոչ խնդիրներից ենք խոսում, ոչ լուծումներից:
Անդրադառնալով տարվա սկզբին՝ օրերս հակառակորդի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական գործողություններին և, մասնավորապես, Տավուշի մարզում խաղաղ բնակչության վրա հարձակման դեպքերին՝ Սաֆարյանն ասաց, որ այդ ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի մոտ ռազմավարության փոփոխություն կա․ «Եթե նախորդ տարիներին Ադրբեջանը երբեմն փորձարկում էր հայկական այս կամ այն դիրքի ամրությունը, ապա հիմա մենք տեսնում ենք, որ շարունակաբար սիստեմատիկ մեծացնում են ոչ միայն Ադրբեջանի և Արցախի սահմանագծին, այլ ոտնձգություններ է իրականացնում Հայաստանի սահմանների նկատմամբ:




Նա նկատեց, որ սա տեղի է ունենում մի շրջանում, երբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը կապվում էր մեր անվտանգության հետ:
«Այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության ճնշման և Ադրբեջանի կողմից իրավիճակի ավելի սրման պայմաններում: Հարց է առաջանում, թե ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջսնը, և բացի Ալիևից որ երկրրն է շահագրգված նման սցենարով»,-իր զարմանքը հայտնեց վերլուծաբանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ