«Հովեր-անսամբլը» թողարկում է 7-րդ ձայնասկավառակը

«Հովեր-անսամբլը» թողարկում է 7-րդ ձայնասկավառակը

 Կամերային երաժշտության տանը տեղի է ունենալու «Հովեր-անսամբլի» թվով 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: Երկար սպասված միջոցառումը տեղի կունենա փետրվարի 16-ին: Տեղեկացնենք, որ  «Հովեր»-ի այս ձայնասկավառակը մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի, Վ. Մանուկյանի, Ա. Ոսկանյանի, Ս. Բոյաջյանի, Ա. Բոյամյանի, Ս. Աղաջանյանի, Էդ. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի, Դ. Հալաջյանի, Ա. Ավանեսովի, Ա. Ղազարյանի, Ե. Երկանյանի, Ս. Երկանյանի, Ա. Ազիզյանի, Վ. Աճեմյանի, Վ. Շարաֆյանի ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները: 



Շնորհանդեսը տեղի կունենա ժամը 17.00-ին