Սերժ Սարգսյանի ելույթը ավելի գրգռեց, որպեսզի դուրս գանք պայքարի

Սերժ Սարգսյանի ելույթը ավելի գրգռեց, որպեսզի դուրս գանք պայքարի

Այսօր արդեն երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ եթե փողոց դուրս գանք, ապա հաղթանակը մերը կլինի։ Նման կարծիք ունեն քաղաքացիական ակտիվիստները, ովքեր պայքարում են, որ երկրում հաստատվի արդարությունը։             



«Առիթը ստեղծվել է ու պետք է այդ առիթը անպայման օգտագործենք և դուրս գանք ակտիվ պայքարի։ Սերժ Սարգսյանի ելույթը, թե երիտհանրապետականների ելույթը մարդկանց ավելի գրգռեցին, ավելի վճռական դարձրեցին, որպեսզի դուրս գանք պայքարի»,- hraparak.am -ի հետ զրույցում ասաց քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը։ 



Իրենք գիտակցում են, որ Սերժ Սարգսյանը կառուցում է ոստիկանական պետություն, այսինքն նրա հենարանը միայն ոստիկաններն են և նրանց կողմից կիրառվող ուժը ․ «Հասարակությունը իշխանափոխության պահանջով պետք է դուրս գա պայքարի, միայն փողոցային պայքարը կբերի հաջողություն։ Ուրիշ պայքարի միջոցով հնարավոր չի ազատվել իշխանություններից։ Հետո տեղի կունենան ընտրություններ, պետք է անպայման փոխել ընտրական օրենսգիրքը»։ Անիի խոսքով դեռևս հստակ որոշում չկա թե պայքարը երբ կսկսվի։