Հայտնաբերվել է զինամթերք (լրացված)

Հայտնաբերվել է զինամթերք (լրացված)

Փետրվարի 13-ին, ժամը 09.52-ին Մ-2 միջպետական ավտոճանապարհի Արարատ-Սուրենավան հատվածի 3-րդ կմ-ում` «Արարատ 3» հակակարկտային կայանի մոտակայքում՝ Կախանովի ջրանցքում, զենք-զինամթերքի որոնման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ:



ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խմբի կողմից հայտնաբերվել և դուրս են բերվել «РПГ-7» հակատանկային նռնականետի 7 կրակոց, տարբեր տրամաչափի 100 փամփուշտ, որոնք ժամը 18.37-ին` ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորական խմբի կողմից տեղում ոչնչացվել են: