Գագիկ Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մտադրություն Սերժ Սարգսյանը միշտ է ունեցել

Գագիկ Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մտադրություն Սերժ Սարգսյանը միշտ է ունեցել

Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանին պատերազմ հայտարարելու մտադրություն Սերժ Սարգսյանը միշտ է ունեցել: Նրա մերձավոր շրջապատը 2008-ի նախագահական ընտրություններից հետո զգուշացրել է վերջինիս «հնարավոր» հետեւանքների մասին եւ խորհուրդ տվել «գիծ քաշել ԲՀԿ-ի եւ նրա առաջնորդի հետ», որպեսզի հետագայում ավելի բարդ իրավիճակներ չլինեն, սակայն Սերժ Սարգսյանը հարցը տարել է բարոյական դաշտ, թե՝ ինձ սատարել են, ճիշտ չի լինի: 2012-ի գարնանը նա նեղ «կրուգում» մտմտացել է` ի՞նչ անի, գիծը չքաշի՞ պրծնի: Խորհուրդ չեն տվել՝ ԱԺ ընտրություններին մնալիս է եղել 2 ամիս: «Պատասխանն այդքան «տարողունակ» եղավ, որովհետեւ համբերության բաժակը լցվել էր, որոշեց, որ միանգամից դատարկելն ամենաճիշտն է, ինչ կլինի` սպասենք»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը: